- Home
- Business Listings
- Armenian Community
Thrive Armenia Foundation in Los Angeles, CA
3 years ago Los Angeles, Countries/Regions Ad Views:1k Ad ID:1739Additional Details
- NameAnna Bruno
- Email
Description
Հայաստանից 25 տարուց ավել բացակայած Աննա Բրունոյի կապը երբեք չէր կտրվել Հայրենիքի հետ։ Տարիներ շարունակ մասնակցել էր տարբեր ծրագրերի, 2 տարի առաջ որոշել դրանք ավելի մասշտաբային և համակարգված դարձնել։ Ցավոք առիթը տվեց Արցախյան 2-րդ պատերազմը։ Վաղուց կայացված որոշումն անցավ գործնական փուլ և 2020 թ դեկտեմբերին հիմնվեց Thrive Armenia Foundation հիմնադրամը։ Հիմնադրամի նպատակն է՝ թև ու թիկունք դառնալ Արցախյան 2-րդ պատերազմին մասնակցած զինծառայողներին, վերջիններիս ընտանիքի անդամներին, Արցախից բռնի տեղահանվածներին
և սոցիալապես անապահով անհատներին, օգնել նրանց նոր մասնագիտություն յուրացնել և մրցունակ գիտելիքներով աշխատանք գտնել ոչ միայն ՀՀ, այլև միջազգային կազմակերպություններում։ Հիմնադրամն իր առջև ևս մեկ կարևորագույն նպատակ է դրել՝ նպաստել հզոր հայ հասարակության ձևավորմանը ՀՀ-ում և Արցախում, ինչպես նաև նպաստել Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը։ Այս ամենի իրագործման համար Հիմնադրամը ֆոնդհայթայթման մի քանի տարբերակ է մշակել՝ ուղիղ նվիրատվություններ, ապրանքների և ծառայությունների վաճառք, որն իրականացվելու է օնլայն շոփի միջոցով։